Հայ-պոնտական դաշինք


Հայ-պոնտական դաշինք, կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև մ.թ.ա. 94 թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91-ին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։Հայ-պոնտական դաշինքը, որի պայմաններից միայն մեկն է հաղորդում հռոմեական պատմագիր Հուստինոսը (համատեղ ուժերով նվաճած երկրների տարածքն անցնելու էր Միհրդատ VI-ին, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Տիգրան Բ-ին), ըստ երևույթին պարունակել է փոխապահովության, միմյանց վրա չհարձակվելու պայման, գործողությունների ազատություն է տվել Տիգրան Բ-ին՝ հարավում, հյուսիսում և արևելքում, Միհրդատ VI-ին՝ արևմուտքում և հյուսիսում։ Դաշինքն ամրապնդվել է քաղաքական (դինաստիական) ամուսնությամբ․ ըստ հունա-հռոմեական հեղինակների՝ Տիգրան Բ ամուսնացել է Միհրդատ VI-ի դուստր Կլեոպատրայի հետ (Մովսես Խորենացին Միհրդատ VI Պոնտացուն համարում է Տիգրանի քրոջ ամուսինը)։ Հայ-պոնտական դաշինքի կնքումից հետո Միհրդատ VI Պոնտացին պատերազմել է Հռոմի դեմ՝ նրան Փոքր Ասիայից, Հունաստանից և Մակեդոնիայից վտարելու նպատակով, իսկ Տիգրան Բ վերամիավորել է հայկական բոլոր հողերը (բացի Փոքր Հայքից), պարտության մատնել պարթևներին, գրավել Ատրպատականը, Ասորիքը, Պաղեստինը և, ստեղծել հսկայածավալ տերություն։ Մ.թ.ա. 66-ին, Միհրդատ VI Պոնտացուն կասկածելով իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, Տիգրան Բ խզել է հայ-պոնտական դաշինք։

Արտաշատի պայմանագիր


Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թթ հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66-ին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։


Գրիր մեկ բառով:
ճահիճներով պատված 1. նոր տնկած 2. մանրէներ ծնող 2. նվեր տվող 3. մորը սիրող 3. նուրբ հնչող 4. մարդկանց ատող 4. շահույթ բերող 5. մաքուր գրած 5. շեկ վարսերով 6. միայնակ կյանք վարող 6. շատ շնորհներ ունեցող 7. մեգով պատված 7. ինչքից զուրկ

ճահճապատ,նորատունկ,մանրէածին,նվիրատու,մայրասեր,նրբահունչ,մարդատյաց,շահութաբեր,մաքրագիր,կյաժ,մենակյաց,շնորհալի,մշուշապատ,ընչազուրկ։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:
Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը և հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել և 
մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին և վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է և նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից և հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց և վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները, ծովերի աստված՝ Պոսեյդոնին, եզ էին զոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք առանձնանում էր՝ գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ, անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Կետադրել տեքստը.
1. Թանկագին գորգով պատված գահավորակի վրա, որի երեք կողմերում դրված էին շքեղ կերպասներով պատված բարձեր, նստած էր մի երիտասարդ: Արևն արդեն բարձրացել էր մի քանի ասպարեզ, բայց նա ո՛չ լվացվել էր, ո՛չ հագնվել: Փաթաթված էր ասրյա մի վերարկուի մեջ, իսկ գիսակները մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա և երբեմն սքողում էին նրա գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը: Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան կլիներ: Սենյակը, որտեղ նստած էր, նա նրա ընդունարանն էր: Հատակը պատված էր բրդեղեն օթոցներով, անկյուններում դրված էին տեգեր, գեղարդներ, աշտեներ բոլորը՝ ոսկեհուռ դրվագներով ագուցված կապարճ  լի նետերով տապարներ, երկաթյա կոթով երկսայրի սրեր, որոնց կոթերը զարդարված էին ականակուռ գոհարներով:

2. Բացատրե՛ք ասպարեզ բառի իմաստը: Նշե՛ք՝ ինչ ծագում ունի ասպ բառը: Նշված արմատով գրե՛ք երեք բառ և նշե՛ք իմաստները:
ասպարեզի, [գոյական]
1. Գործունեության՝ զբաղմունքի բնագավառ:
2. Գործունեության՝ զբաղմունքի հնարավորություն:
3. Զանազան մարզանքների՝ մրցումների՝ խաղերի հրապարակ, մրցարան, ստադիոն:
4. Կրկեսի ավազածածկ շրջանաձև հրապարակը (արենա):
5. Միջավայր, շրջապատ:
6. (պատմական) Ձիարշավարան:
7. (հին) երկարության չափ = 600 հունական ոտնաչափի:

ասպի, [գոյական] (հին, գրքային)
Ձի:
2)
Տե՛ս
Աղբ:
3. Գրեք  ասրյա, աշտե, կապարճ բառերի հոմանիշները:
ասրյա-Բրդյա, ասվե, բրդե:
աշտե-տես Տեգ, Մկունդ, Նիզակ, Գեղարդ:
կապարճ-(պատմ.) Նետ աման, պատկանդարան, (հնց.) քեշ, թարքաշ, փառանգավոր:

«Նավզիկե» ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936.


 

«Նավզիկե»
ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX
I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ
Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…
Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…
Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:
Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…
Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, –
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:
Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –
Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:
Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե՛ս, –
Ամբողջովին մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…
Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո՛վ ծանոթ, մերթ` միայն նո՛ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:
Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:
Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո՛րք իմ, իմ Նավզիկե…
Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե՛ն կտավի մե՛ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛:
Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:
Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:
Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛:
Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի՛նչ որ արել եմ ես, ի՛նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…
Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի~ իմ սեր, իմ Նավզիկե’…
Եվ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե՛ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…
Որ վարդերի՛ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…
Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…
II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նայադների՜ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ…
Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե՛զ, –
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…
Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…
Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…
III
…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո՛ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…
Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի՛ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին…
Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ –
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…
Նո՛ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի՛ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո՛ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…
Նո՛ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո՛ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…
Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե՛ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա՜ն պես անցած – իմ Նավզիկեն…
IV
Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո՛ւ կսկիծ:
Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր…
Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…
Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե՛ջ…
Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ`
Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՛ն մի Նավզիկե…
Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի՛ մեջ…
Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՛ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա՛ծ աղջիկ, տվեցի քե՛զ…
Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –
Երազներում սիրած, երազի պե’ս…
Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո՛չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…
Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե՛:
Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –
Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո՛ւ կսկիծ: –
Ո՛չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՛: –
Նայադների՜ նման, նայադների՜ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…
Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի