Ընկուզենին


 Ընկուզենին 

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ,

գերաշնորհ,  համառորեն, դժգոհ, փնփնթաց:

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ

 համերաշխ, բարեջան, հաշտ, խաղաղ

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր.

• արդարացրու.

• բնութագրիր:

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, որոնք սիրում են տարբերվել ուրիշներից:

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:

5. Այլ վերնագիր գրիր առակի համար:

համառ ընկուզենին 

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը


Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի

Չարենցի կանայք


Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե‘ նրա զգացական, թե‘ ստեղծագործական աշխարհում:
Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:
1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու` Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով` իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:
Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի