Իմ առաջին ձյունը 2013-թվականին


Ես ամեն առավոտ վազում էի պատուհանի մոտ՝ տեսնելու, թե ձյուն եկել է, թե ոչ: Եվ երեկ իմ ուզածը կատարվեց: Երեկ վերջապես ձյուն եկավ: Ես առանց լվացվելու գնացի դուրս՝ խաղալու: Մենք խաղացինք ձնագնդի, ձնեմարդ պատրաստեցինք և նաև ձյունից տուն, իհարկե տունը քանդվեց, բայց ոչինչ, մենք այն պատրաստել էինք ուրախանալու համար: Բայց արդեն երեկոյան ես տխրեցի, երբ տեսա՝ բակում այլևս ձյուն չկա և նաև նրա համար, որ իմ ընկերը ձնագնդիով խփել էր դեմքիս:

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի

Միջին դպրոցը՝ իմ աչքերով


Ես դեռ այդքան ծանոթ չեմ այս դպրոցին, այդ պատճառով էլ ես հիմնական կարծիք չեմ կազմել այս դպրոցի մասի, բայց այդքան էլ վատ տպավորություն չի թողնում այս դպրոցը:Միջին դպրոցը չի հասնի կրտսեր դպրոցին, որովհետև այնտեղ ավելի զվարճալի մթնոլորդ էր, իսկ այստեղ՝ այդքան էլ ոչ: Այստեղի լավն այն է, որ այստեղի ճաշարանը շատ լավն է, իսկ վատն է այն, որ այստեղի դպրոցը շատ մեծ է և դժվար է դասարանից դասարան տեղափոխվելը:Բայց կա մի բան, որ երկու դպրոցներում էլ վատ է. ձմռանը ջեռուցումը շատ ուշ են միացնում:

 

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Մայրենի