Ամառային ճամբարի առօրյան


Տարեկան փաթեթ հաշվետվություն. Մարիամ Մանսուրյան


Ես այս տարի փոխադրվեցի այս դպրոց։ Կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ։ Ուրախությանս պատճառը այն է, որ այս դպրոցում ես սկսեցի ավելի շատ շփվել,ավելի ազատ դարձա և բացի գիտելիքից ստացա նաև մեդիագիտելիք, որը այն ժամանակ չունեի, ու նաև սկսեցի չվախենալ ուսուցիչներից։  Читать далее

Ուռաաա~~աաա…Մեր ամառային ճամբարը սկսված է….


Ես արդեն ինչ երեք տարի է ինչ սովորում եմ այս դպրոցում: Մենք ամեն տարի ամռանը ունենում ենք ամառային ճամբար, բայց այս տարի առանձնահատուկ է լինելու, որովհետև մենք 5-րդ դասարան ենք և ավելի մեծ ենք:  Մենք ամեն երկուշաբթի և չորեքշաբթի գնալու ենք մայր դպրոց ֆիզկուլտուրայի, իսկ հետո գալու ենք մեր դպրոց զվարճանալու: Մենք մեր հետ նաև տանելու ենք անվաչմուշկներ, լողազգեստեր, ուսուցանող խաղեր և լավ տրամադրությունը: Բոլորս էլ գիտենք, որ վաղը հունիսի-1ն է, երեխաների պաշտպանության օրը, բայց հաստատ շատերը չգիտեն, որ ես և Մանեն երգելու ենք <<Selena Gomez-ի Summer’s not hot>> երգը: Մենք լավ պատրաստվել ենք: Իսկ տեսանյութը կարող եք նայել ավելի ուշ: