Translation from English into Armenian


Several months’ worth of rain fell in one night in southwestern France which led to flash floods, and streams became a raging torrents that washed away roads.
Schools were closed and local authorities are urging people to stay at home. Thirteen lives have been lost in the floods – four deaths were clustered around the town of Villegailhenc.

Հարավարևելյան Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում մեկ ամսվա տեղումների չափով հորդառատ անձրև եկավ, որը հանգեցրեց ջրհեղեղի: Փոքր գետերը դարձան հորդառատ, ճանապարհները անցան ջրի տակ: Դպրոցները փակվեցին, և իշխանությունները խստորեն հորդորեցին մարդկանց մնալ տանը: Ջրհեղեղի հետևանքով տասներեք մարդ զոհվեց, չորս մահվան դեպքեր գրանցվեցին Villegailhenc քաղաքի շրջակայքում:

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Անգլերեն

Approach to problem solving. How does it work on you?


Everyone has their own problems and solving methods. In my age problems are not very serious however sometimes it’s hard to solve them. To me, there are two useful methods due to which I can solve my problems easily. Firstly, plan making which is very beneficial to me. Secondly, discussions with my family members, friends, teacher etc. The most important is not to panic and try to find ways to overcome obstacles in our life. Firstly, in this case plan making is helpful and common approach for me. When I have a problem I try not to panic and try to make a plan. For instance, I take a piece of paper, write a problem than all solution ways. Usually after plan making when I have certain ways out I try to find the best way consulting with some people I trust because not always all ways may be beneficial. Plan making helps as to solve daily problems as a course assignment for school. Secondly, the method of discussions with family members can be really helpful. We can learn from other people’s experience when we talk to them. As a student and a teenager, the problems that I usually come across are quite commonplace. Many people have been through them and managed to overcome those difficulties after all. As a result, they can use their experience to help me. For instance, when I attended a new high school I had a lot of problems with schoolmates with teachers, system and so on. Due to this method I had discussions with my elder brother who already has been through them and managed to overcome those difficulties. He shared his experience with me which helped me to solve my high school problems easily. In conclusion,I truly believe that the best ways to deal with a problem is to talk to somebody else and make a plan. This should help us because we can learn from others’ experience and it’s good to have somebody to talk to, to share our problems. Besides that, plan making helps us to see minuses and pluses in a problem and to find a proper solution.

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Անգլերեն

Do you agree or disagree with the following statement? Teachers were more appreciated in the past than they are nowadays. Use specific reasons and examples to support your answer.


It stands to reason that teachers play an important role in our life. They want to convey their knowledge to us in order to make an educated person. In my view teachers are appreciated the most in the past than in nowadays. Below I will come up with a number of arguments in favor of my position. First of all, presently the technologies are developed and children inclined to learn and find information from the Internet. They do not have desire to allocate time to listening to class. For example, my friend who studies in high school do not listen and do not care about his teacher who tells the lesson because instead of that he can search the title on the Internet and simultaneously receive more accurate and detailed explanation. Hence, the roles of the teachers have decreased. Secondly, in the past, we had informed, skilled teachers who were appropriate for their profession perfectly. Nowadays there are teachers who are younger and do not have experience, skills to explain the lesson or how they should treat with children. It turns out that it will cause negative consequences for children who will not acquire knowledge and also will lose their time instead of doing their pleasant things, such as playing basketball or volleyball. So, young age teachers prevail nowadays which of course can have an effect for children education. Last but least is the salary in the past was higher. Nowadays most of the teachers are dissatisfied because their salary is very low. Moreover, they convey their bad mood to children who are not guilty for their problems. So, it can have an affect to children psychology. To sum it all up, I do agree that teachers were more appreciated in the past because everybody listen to them carefully, they were professional in their work and the salary was higher.

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Անգլերեն

Արշակունիներ


Սոհեմոսին հաջորդել է Բակուր Արշակունին (161-163թթ.): Նրան գահազրկել են Հռոմեացիները ու նորից գահ են բարձրացրել Սոհմեոսին (164-185թթ.): Սոհեմոսին հաջորդում է Վաղարշ եկրորդը (185-198թթ.), նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական, սակայն Վաղարշ եկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց, կովկասյան ցեղերի դեմ կռվի ժամանակ: Վաղարշ եկրորդին հաջորդեց իր որդին Խոսրով առաջինը (198-215թթ.), Խոսրովը հոր վրեժը լուծեց կովկասյան լեռնականներից, սակայն 215թ. Հռոմի կայսր Կարակալան խաբեությամբ կանչեց իր մոտ ասորիք, իբր հողեր նվիրելու, սակայն նրան իր թագուհու հետ միասին աքսորեց, որտեղ Խոսրովին սպանեց, նրան հաջորդեց որդին Տրդատ եկրորդը (216-252թթ.), որը կրկին Հայաստանը ոտքի հանեց: Հռոմի նոր կայսրը Մակրիանոսը, ազատեց Տրդատի մորը, Տրդատին կապադովկիայից տարածքներ տվեց: Տրդատ եկրորդի օրոք մերձավոր արևելքում, տեղի ունեցավ քաղաքական կարևոր իրադարձություն, 226թ. պարթևստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունը անցավ Սասանյաններին, առաջացել է Սասան անունից, որը եղել է կրակապաշտության, զրադաշնականության, մազդեզականության գլխավոր մոգպետ, և Սասանյան պարսից առաջին թագավորը դարձավ Արտաշի Սասանյանը, վերջին թագավորը եղել է Հասկերտ երրորդը, իսկ պարթևների վերջին թագավորը, որին սպանեցին եղել է Արտավան հինգերորդը: Սասանյան Պարսիկները Հայաստանը համարեցին իրենց համարմեկ թշնամին ու սկսվեց երկարատև պատերազմ այդ երկու ազգերի միջև: Շապու առաջինը մտավ Հայաստան, 20 տարի Տրդատ եկրորդը կռվեց նրա հետ: Տրդատ եկրորդին հաջորդեց Արտավազը (252-262), նրան հաջորդեց Տրդատի որդին Խոսրով երրորդը, որին սպանեց պարթև իշխան Անակը, դրանից հետո Հայաստանը ընկավ Սասանյանների տիրապետության տակ ու 26տարի մենք զրկվեցինք թագավորությունից; Այդ ընթացքում մեր թագավորն է եղել Որմիզդ (կրակ) Արտաշիրը, այդ ժամանակ Որմիզդը սկսեց կրակապաշտություն տարածել Հայաստանում: Այս 26տարին Պատմահայ Մովսես Խորենացին համարեց ժամանակ(անիշխանության):

Հովհանես Թումանյանի պոեմները


Մարոն

Հովհաննես Թումանյանն իր այս ստեղծագործությունում հանրությանը ներկայացնում է Հայաստանի սոցիալական խնդիրներից մեկը` վաղ տարիքում ամուսնությունը և դրա հետևանքները: Մարոյի ճակատագիրը ներկայացնելիս նա ընդգծում է նաև նրա անձնական զգացմունքները` սկզբում նա ուրախ էր, որովհետև Կարոն նրան կանփետ էր տալիս, հետո հասկացավ, որ չի ուզում կին լինել, ծնողներից հեռու ապրել: Իհարկե 9 տարեկան երեխան չգիտի ինչ է ամուսնությունը և բնականաբար պատրաստ չէ դրան: Թումանյանը նաև ցույց է տալիս, թե ինչքան են մարդիկ կախված այլոց կարծիքից և դրա պատճառով կորցնում են իրենց երջանկությունը: Մարոյի հայրը նրան ետ չընդունեց, որովհետև նրան խայտառակ էր արել, բայց հետո նրա դիակի մոտ, երբ արդեն ոչինչ չկար կորցնելու նա փոշմանել էր:

Անուշ

Այս անգամ հեղինակը շեշտը դնում է սնահավատության և վատ ավանդույթների վրա: Սնահավատություն չնայած այս պարագայում կարելի է համարել հեղինակի կողմից որոշակի սիմվոլիզմ: Շատ մարդիկ դեմ են որոշակի բարեփոխումների հենց այն պատճառաբանությամբ, որ դրանք խաղտում են ավանդույթները: Գուցե հենց այս մարդկանց են ուղղված Թումանյանի պոեմները, որոնք ցույց են տալիս այդ վատ ավանդույթները, և դա Թումանյանը անում է անհատական ճակատագրեր օրինակ բերելով: Ուշադրության առարկա է նաև «պատիվ» երևույթը, որի արդյունքում էլ եղավ այս ողջ ողբերգությունը: Եթե մարդիկ այդքան վատ չվերաբերվեին Մոսիի մեջքը գետնին կպնելուն միգուցե նա դրա համար ոչինչ չաներ, բայց հանրության վերաբերմունքը սադրիչ եղավ, որպեսզի նա վրեժ լուծի: Այս ամենի մեջտեղում գտնվում էր Անուշը, ում եղբայրն ու սիրած տղան թշնամացել էին:

Լոռեցի Սաքոն
Մինչև վերջին գլուխը կարդալը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե սա ինչ-որ սարսափ ժանրի ստեղծագործություն է, այն ինչ Թումանյանը ցույց է տալիս ուղակի հոգեկան խնդիրներ ունեցողի ապրումները: Սա կարելի է հասկանալ նաև այն հանգամանքից, որ ոչինչ չի կատարվում մինչև Սաքոն չի հիշում իր տատի հին զրույցները չար ոգիների մասին: Հեղինակը նաև պարբերաբար փոխում է հանգերի ձևը` սկզբում երկու տողը մեկ, ապա երկու հաջորդաբար տողերում:

Դատավարություն. վերլուծություն


<<Դատավորություն>> անվանմամբ ստեղծագործություն, որտեղ տեղի չի ունենում դատավարություն: Մի բան, որն այնքա˜ն նման է Ֆրանց Կաֆկային:
Օգտագործելով Շեքսպիրի <<Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ` սոսկ դերասաններ>> փիլիսոփայությունը` գլխավոր հերոսը մի քանի դրվագում նշում է, որ իրեն շրջապատող աշխարհը կեղծ է: Կեղծ ոչ թե ֆիզիկական տեսանկյունից, այլ մարդկանց կարծիքների և աշխարհհայացքի: Կն օտար է այդ կեղծ հասարակությանը, այդ իսկ պատճառով միայն նա է, որ չգիտի, թե որն է նրա մեղավորությունը: Արդյո±ք տարբերվող մարդիկ չեն հայտնվում նույն իրավիճակում: Մի պահ մոռանանք, որ վերջում նրան սպանում են: Մարդիկ բարոյական արժեքների հիման վրա մեղադրում են իրար առանց ինչ-որ պատճառի: Գործողությունը այստեղ, ինչպես նաև այլ տգետ հասարակություններում, մղվում է երկրորդական պլան և առաջ են գալիս մարդկային կարծիքները: Յուրաքանչյուրը, ով խոսել գիտի, կարող է ասել ամեն ինչ, քանի որ նրա լեզուն ունի տառեր արտասանելու ճկունությունը, սակայն հերիք է մեկը ասի ինչ-որ մի բան, որը հակասում է տարածված կարծիքին, որը մեծամասնության կարծիքը չէ, ու միանգամից դատապարտվում է: Հայաստանում նման մարդկանց կոչում են դավաճաններ, Կաֆկան նման մարդկանցից մեկի մասին գրեց իր <<դատավարություն>> ստեղծագործությունը: Միգուցե Կն հենց Կաֆկան էր և իր ազգանվան առաջին տառը օգտագործելով Կաֆկան ուզում էր ցույց տալ, որ նման մի օտարական նաև ինքն է: Հետաքրքիր է, որ Կաֆկայի հերոսը չսպանվեց, մինչև ինքն արդեն չեր հոգնել կյանքից:Նա սպանվեց, երբ արդեն հոգնել էր տարբեր լինելուց և փորձում էր անել ամեն ինչ ևս մեկ անգամ հասարակության մասը դառնալու: Սակայն մարդկանց չեն ներում, ու նա հասկացավ այդ ամենը:
Վերջը ասոցացվում է կրոնում` տաճարի մեջ; Հոգևորականի բերած օրինակն էլ փաստում է. «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումը լրիվ չեն բացառում իրար»: Կրոնն էլ մի դատարան էր, և դրախտ մտնել ցանկացող այրը ոչնչով չէր տարբերվում Կից: Նրանք երկուսն էլ վախենում էին վճռական քայլն անել պահանջել իրենց իրավունքները; Ինչպես այրը` դարպասներն անցնելու ամենաարժանի մարդն էր վախենում դա խոստովանել, այնպես էլ Կն ամենից արդար մարդը իր դատավարությունից, քանի որ այն ձգձգվում էր: Վերջը, ինչպես և կոչվում է ստեղծագործության վերջին գլուխը, նման էր հենց ծերունի այրի վերջին: <<Շան նման>> նա սպանվեց` դերասանի կերպարին արժանի կատարածուների կողմից:

Ֆոտոսինթեզ


Ֆոտոսինթեզը և էներգետիկ փոխանակությունը հակադիր պրոցեսներ են: Ֆոտոսինթեզը պլաստիկ փոխանակություն է՝ ասիմիլյացիա:

Ֆոտոսինթեզի՝ պլաստիկ փոխանակության ժամանակ, սինթեզվում են օրգանական միացություններ՝ օգտագործելով էներգիա:

Ֆոտոսինթեզի գումարային ռեակցիան՝ 6CO2+6H2O=C6H12O6+6O2

Ֆոտոսինթեզն ընթանում է 2 փուլով՝

Լուսային
Մթնային

Լուսային փուլ

Քլորոֆիլը տեսանելի լույսով լուսավորվում է
Ֆոտոնը կլանվում է քլորոֆիլի կողմից: Կլանելով ֆոտոնը՝ քլորոֆիլը անցնում է գռգռված վիճակի, այսինքն ավելի բարձր էներգետիկ մակարդակի
Քլորոֆիլը կլանելով արեւի լույսի ֆոտոնը՝ կորցնում է վերջին էներգետիկ շերտի էլեկտրոնը
Քլորոֆիլի էլեկտրոնները դուրս գալով քլորոֆիլից՝ անցնում է էլեկտրոն փոխադրող շղթաների մեջ
Քլորոֆիլի էլեկտրոնը կորցնելով իր էլեկտրոնը, վերականգնում է այն՝ քայքայելով ջրի էլեկտրոնը
Էլեկտրոն կորցնելու հետևանքով ջրի մոլեկուլը քայքայվում է ջրածնի պրոտոնի եւ թթվածնի ատոմի
Թթվածնի մոլեկուլները միանալով առաջացնում են մոլեկուլային թթվածին, որը դիֆուզիայի եղանակով արտամղվում է մթնոլորտ
Այսպիսով այս փուլում թաղանթի մի կողմում հավաքվում են դրական պրոտոնները (ներսում), իսկ թաղանթի մյուս կողմում՝ էլեկտրոնները (դրսում)
Այսպիսով ստեղծվում է պրոտոնային պոտենցիալ
Ինչպես միտոքոնդրիումներում, այնպես էլ պլաստիդներում գտնվում են ԱԵՖ-սինթազներ
Այս ֆերմենտի անցուղիներով կարող են անցնել պրոտոնները, որոնք ձգտնում են էլեկտրոնին
Էլեկտրոնային դաշտի շնորհիվ պրոտոնները ներքին միջավայրից անցնում են արտաքին միջավայրի
Այդ անցման ժամանակ անջատվում է էներգիա, որը ծախսվում է ԱԵՖ-ի սինթեզի համար
Ստացված ԱԵՖ-ը գնում է քլորոպլաստի այն հատվածը, որտեղ տեղի է ունենում ածխաջրերի սինթեզ
Թաղանթի մյուս կողմում, երբ պրոտոնները անցնում են ներս, միանում են իրենց էլեկտրոնների հետ եւ առաջացնում ջրածնի H ատոմներ, (e–+H+=H0) որոնք շարժվում են քլորոպլաստի այն մասը, որտեղ սինթեզվում են ածխաջրեր

Այսպիսով արեգակի էներգիան առաջացնում է 3 կարևոր պրոցես՝

Ջրի քայքայման եղանակով մոլեկուլային թթվածնի առաջացում
Ատոմային ջրածնի առաջացում
ԱԵՖ-ի սինթեզ

Մթնային փուլ

Այս պրոցեսում CO2-ը մտնում է քլորոպլաստներ դիֆուզիայի ճանապարհով (ներթափանցում է հերձանցքների միջոցով)
CO2-ը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում H ատոմների հետ՝ առաջացնելով գլյուկոզ
Այս պրոցեսին մասնակցում են շատ ֆերմենտներ (ռիբուլոզաբիֆոսֆատ-կարբօքսիլազ)
Գլյուկոզից սինթեզվում են այլ ածխաջրեր՝ սախարոզ (դիսախարիդ) և օսլա
Ածխաջրերը լուբով (մաղանման խողովակներով) տեղափոխվում են բույսի այն մասերը, որոնք ֆոտոսինթեզ չեն կատարում (որոնք կարիք ունեն այդ շաքարների)
Այդ գլյուկոզը, որը վերածվում է օսլայի, օգտագործելով ԱԵՖ-ի էներգիան, պահեստավորվում է
Բույսերը կարող են սինթեզել իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը (ազոտը, ֆոսֆորը, երկաթը, ծծումբը եւ այլն, վերցվում են արմատային համակարգի միջոցով)

Մուտացիաներ


Ըստ գենետիկական նյութի փոփոխման բնույթի տարբերում ենք մուտացիաների երեք հիմնական ձև՝ գենոմային, քրոմոսոմային և գենային։
Գենոմային են կոչվում քրոմոսոմներիքանակի փոփոխման հետ կապված մուտացիաները։ Մուտացիաների այս ձևին են պատկանում հապլոիդիան, պոլիպլոիդիան և անեուպլոիդիան։
Հապլոիդիայի դեպքում օրգանիզմը ունենում է քրոմոսոմների հապլոիդ այսինքն կիսով չափ հավաքակազմ։ Այս մուտացիան հանդիպում է բուսական օրգանիզմներում։ Այն իջեցնում է օրգանիզմի կենսունակությունը, քանի որ բոլոր ռեցեսիվ մուտացիաները դրսևորվում են։
Բացի այդ քանի որ այդ դեպքում գեների չափաբաժինը կրկնակի պակաս է, ուստի դիպլոիդ նույն տեսակների համեմատությամբ ունենում են տարբեր չափսեր, և որպես կանոն, մեյոզի պրոցեսի խանգարման պատճառով անպտուղ են լինում։
Պոլիպլոիդան ևս հաճախ հանդիպում է բույսերի մոտ։ Այս դեպքում քրոմոսոմային հավաքակազմը ավելանում է բազմաատիկ անգամներ, և ուղիղ համեմատական ձևովով մեծանում են բույսերի օրգանների չափսերն ու դիմացկունությունը։ Մարդու մոտ գրանցված են տրի և տետրապլոիդ ծնվելու հազվադեպ դեպքեր։ Վերջիններս եղել են անկենսունակ, բազմապիսի անատոմիական շեղումներով և ապրել են ընդամենը յոթ օր։ Հաճախ պոլիպլոիդացումը կապված է մեյոզի պրոցսում կոնյուգացված քրոմոսոմների չտարամիտվելու հետ, որի պատճառով ստացվում են դիպլոիդ և քրոմոսոմներ չպաարունակող գամետներ։ Նորմալ գամետների հետ բեղմնավորվելիս համապաատասխաանաբար կառաջանան 2n+n=3 և 0+n=1n հավաքակազմով օրգանիզմներ։ Եթե մեյոզի խախտման ժամանակ 2n հավաքակազմով գամետը բեղմնավորվի նման հավաքակազմով գամետի հետ կառաջանա տետրապլոիդ օրգանիզմ։
Պոլիպլոիդիզացիայի տարատեսակներց է այոպոլիպլոիդիան։ Այս դեպքում տեղի է ունենում միջտեսակային հեռավոր հիբրիդիզացման հետևանքով առաջացած օրգանիզմի քրոմոսոմային հավաքակազմի պոլիպլոիդիզացիա, որի հետևանքով վերականգնվում է նրա բեղունությունը։
Անեուպլոիդիայի դեպքում ավելանում կամ պաակասում է օրգաանիզմի առանձին քրոմոսոմների թիվը։ Եթե դիպլոիդ հավաքակազմում բացակայում է այս կամ այն քրոմոսոմը, այդ երևույթը աանվանում են մոնոսոմիա։ Օրինակ, Տերների սինդրոմի դեպքում աղջիկնեչի մոտ մեկ քրոմոսոմ բացակայում է(X0)։ Եթե միարժամանակ բացակայում է քրոմոսոմների մեկ հոմոլոգ զույգ, այդ երևույթը անվանում են նուլիսիմա։ Նման օրգաանիզմները լինում են անկենսունակ։ Դիպլոիդ հավաքաակազմի ավելացումը մեկ հավելյալ քրոմոսոմով անվանում են տրիսոմիա, երկու քրոմոսոմով՝ տետրասոմիա։ Տրիսոմիայի օրինակ է Դաունի հիվանդությունը, Կլայնֆելտերի սինդրոմի որոշ ձևեր՝ նոր քրոմոսոմային հավաքակազմով(XXXY)։

Քրոմոսոմային մուտացիաներ-սրանք կապված են տարբեր քրոմոսոմների կառուցվածքային փոփոխությունների հետ և անվանվում են նաև քրոմոսոմային աբերացիաներ։
Քրոմոսոմի միջին մասի դելեցիան կամ կորուստը հասցնում է օրգանիզմի մահվան, իսկ մյուս մասերի դելեցիան՝ հատկանիշների փոփոխության։ Հաստաված է, որ քրոմոսոմային մուտացիաները հանդիսանում են մի շարք ախտաբանակաան մուտացիաների և հիվանդությունների պատճառ։
Դուպլիկացիան այս կամ այն քրոմոսոմի վրա հավելյալ մասի առաջացումն է, որը կարող է պարունակել մեկ կամ մի քանի գեներ։ Որոշ դեպքերում քրոմոսոմի տվյալ մասը կարող է մի քանի անգամ կրկնվել, ի տարբերությու դելեցիայի, դուպլիկացիան հաճախ անվնաս է։
Քրոմոսոմային աբերացիաներից է ինվերսիան, երբ քրոմոսոմը կամ նրա առանձին պոկված հատվածները շրջվում են 180 աստիճանով։ Ինվերսիան հաճախ ընթանում է աառանց էական ֆենոտիպային փոփոխությունների, սակայն ազդում է մեյոզի վրա, որից նվազում է հիբրիդների պտղաբերությունը։

Գենային մուտացիաներ-Գենային մեւտացիաները շոշափում են գենի կառուցվածքը։ Մուտացիաները կարող են փոխել ԴՆԹ-ի մոլեկուլի տարբեր երկարության հատվածները։ Այն ամենափոքր հատվածը, որի փոփոխությունը առաջացնում է մուտացիա, կոչվում է մուտոն։ Գենային մուտացիաները լինում են դոմինանտ և ռեցեսիվ։ Դոմինանտ մուտացիաները դրսևորվում են առաջին սերնդում, և եթե իջեցնում են օրգանիզմի կենսունակությունը, մահացու են կամ կիսամահացու։ Ռեցեսիվ մուտացիաները բազմաթիվ սերունդներում կարող են չդրսևորվել, հետերոզիգոտ վիճակում պահպանվել և շատանալ։
Պատահական չէ, որ գենային մուտացիաներով պայմանավորված հիվանդությունների թիվը գերզանցում է 2000-ը և շարունակում է աճել։ Գենային մուտացիաները օրգանիզմում արտահայտվում են մորֆոֆիզիոլոգիական ը կենսաքիմիական փոփոխություններով և հետևաանք են մուտանտ գեների կողմից սինթեզվող սպիտակուցների կամ ՌՆԹ-ների կառուցվաածքի փոփոխման։

Պատմություն


նախաքննական կրկնություն

10-րդ դասարան
մաս 1

թեմա 1.
Հայկական լեռնաշխարհ

Եզերող լեռնաշղթաները` Արևելապոնտական լեռներ, (հյուսիս-արևմուտք), Կովասյան լեռնաշղթա (հյուսիս), հայկական Տավրոս (հարավ), հայկական պար (կենտրոն):

Բարձր լեռները` մեծ մասիս (5165մ), Սիփան (4434մ), Արագած (4096), փոքր մասիս (3925մ), կապուտ ջուղ (3906մ):

հարևան տարածքները` Իրանական սարահարթ (հվ արևելք), փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք), միջագետք (հարավ), կուռ գետ և կովկաս (հս):

Գետեր`
Կուր, Արաքս — Կասպից ծով
Եփրատ, Տիգրիս — Պարսից ծոց
Ճորոխ — Սև ծով

Լճեր`
Ուրմիա լիճ — կապուտան ծով
Վանա լիճ — Բզնունյաց ծով (Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր)
Սևանալիճ — Գեղամածով

Վարչական բաժանում`
Մեծ հայք — 311.000 կմ^2
նահանգները` Գուգարք, Ուտիք, Փայտակարան, Արցախ, Սյունիք, Վասպուրական (37 գավառ), Այրարատ (20 գավառ), Պարսկահայք, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք

փոքր հայք (80.000 կմ^2)

ՀՀ (29,8 հազար կմ^2) -Սյունիք, Այրարատ, Գուգարք, Ուտիք

ԼՂՀ — (12,5 հազար կմ^2) — Սյունիք, Արցախ, Ուտիք

Թեմա 2
Հայոց ծագումնաբանությունը

18-19 դարեր — ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության աճ

համեմատական լեզվաբանություն — նոր ժամանակների գիտություն, որի շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ (ընտանիքները կոչվել են մայր ժողովուրդներ, նրանց զբաղեցրած տարածքը` նախահայրենիք):
հայ ժողովուրդը ունի հնդեվրոպական ծագում

հնդեվրոպական նախահայրենիք — փոքր ասիայի արևելյան, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում:

հնդովրոպական ընտանիք -աշխարհի ամենաբզմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

ք.ա. 4-րդ հազարամյակի վերջ- հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից:

հայկական ավանդազրույց — մովսես խորենացի (հուշող բառեր — հայկ և բել, նոյ նահապետ, թորգոմ նահապետ, թորգոմատուն, Եփրատի վերին ավազան (ք.ա. 20-18-րդ դարեր))

հայկ նահապետից առաջացած անվանումներ — Հայք, Հայաստան, հայկաշեն, հայեր
Արամից առաջացացած — Արմենիա, Արմեն
Արամայիս — Արմավիր
Արամանյակ — Արագած, Արագածոտն
Երաստ — Երասխ

հունական ավանդազրույց — արգոնավորդներ, Յասոն, Արմենոս, Սև ծովի արևելյան ափ, կոլխիդա երկրի, ոսկե գեղմ

վրացական ավանդազրույց — (9-11-րդ դարեր), թորգոմի ութ որդիներից առաջացած ութ ժողովուրդների մասին է
ավագ որդի հայոս — հայեր
քարթլոս — վրացիներ

1980- ականներին ( 20-դարի վերջ) հաստատվեց, որ հնդեվրոպական նախահայրենիքը ք.ա. 5-4 հազարամյակում եղել է առաջավոր ասիայի հյուսիսում, փոքր ասիայի արևելյան շրջաններում, միջագետքի հյուսիսային, իրանական սարահարթի հյուսիս արևմուտքում:

հայկական լեռաշխարհի առաջին հայկական պետկան կազմավորումը — արատտա

ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կես — համահայկական առաջին միասնական պետության ստեղծումը:

ք.ա. 9-րդ դարի 80-70 ական թթ. նաիրի պետական կազմավորում — հարավում
ուրարտու պետական կազմավորում — հյուսիսում
ուրարտու պետական կազմավորման առաջին արքա — Արամու կամ Արամե (ք.ա. 859-843 թթ.)

ք.ա. 9-րդ դարի առաջին կես — Արամե ուրարտացու շնորհիվ հայկազունիների այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:
թեմա 3
Վանի թագավորություն (ք.ա. 9-7-րդ դարեր)

կազմավորման շրջան

Սարդուրի առաջին (ք.ա. 835-825 թթ) — Վան մայրաքաղաքի հիմնադիր

հաջորդել է Իշպուինին (ք.ա. 825-810 թթ) — բարեփոխումներ (կրոնական — միասնական դիցարանի ստեղծումը, ռազմական — մշտական գործող բանակի ստեղծում, գրային -ուրարտական սեպագրի ստեղծումը)

հզորացման և վերելքի շրջան

Մենուա (ք.ա. 810-786 թթ) — Մենուայի ջրանցք (72 կմ), Մենուախինիլի քաղաք (Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված)

Մենուայի արշավանքները — Դիաուխի (=Տայք), Ասորեստան, Աղձնիք (=Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա (=Մելիդ), Մանայի թագավորություն:
Թագավորությունը դարձավ գերտերություն

Հաջորդել է Արգիշտի I (ք.ա. 786-764 թթ)
արշավանքները — Աբիլյանի (Աբեղյանք գավառ), Վեդուրի էթյունի (=ջրային էթյունի), Սևանա լճի ավազան, փոքր Ասիա, Կեխունի (=Գեղունի), Ալիշտու (Աղստեվի հովիտ), Գուգարաց աշխարհ (=Գուգարք=Տաշիր),Պարսուա երկիր (=պարսկ), Բաբելոն, Մանայի թագավորություն:

Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը

Արգիշտի խենիլի, Էրեբունի (ք.ա. 782)

Հաջորդել է Սարդուրի II (ք.ա. 764-735 թթ)

Սարդուրի II Արշավանքները — Մելիտեա (մալաթիա), Սևանա լճի ավազան, Արմե և Ուրմե երկրներ (Սևանալճից հարավ), Մանայի թագավորություն, Բաբելոն (Ասորեստանի շրջափակում), Կոլխերի երկիր (կոլխիդա), Միջերկրական ծով
պետությունը դարձավ գերկենտրոնացված պետության

տերության սահմանները — հյուսիսում` Սև ծով, հյուսիս արևելքում` Կուր գետ, Արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` փոքր ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոն, պարսից ծոց, հարավ արևմուտքում` միջերկրական ծով:

ք.ա. 743 թ ասորեստանի (Թիգլաթ Պալասար III արքա) արշավանքը դեպի ուրարտու
ք.ա. 735 թ Թիգլաթ Պալասար III-ի երկրորդ արշավանքը դեպի ուրարտուի մայրաքաղաք Վան

Թուլացման և անկման շրջան
Ռուսա I (ք.ա. 735-710ական թ)

Ռուսա I արշավանքները — Սևանալճի ավազան, որտեղ կառուցեց Խալդի և Թեշեբա Աստվածների անուններով ամրոցներ: Ուրմիա լճի ավազան, Արդինի Մուսասիր (Խալդ Աստծո գլխավոր տաճարը):

ք.ա. 714թ Սարգոն II արքայի արշավանքը դեպի Ուրարտու:
Արդինի մուսասիրի ավերումը

հաջորդեց Արգիշտի II (ք.ա. 710ականներից — 685 թթ)
կիմերական ցեղերի հայտնվելը հյուսիսում:
Վանի թագավորության և Վանի մերձեցում:

հաջորդդեց Ռուսսա II (ք.ա. 685-645թթ)

Թեմա 5
ՄեծՀայքի Արտաշեսյանների թագավորություն
կազմվորումը
Արտաշես I

ք.ա. 190թ — Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ)

ք.ա. 188 թ — Ապամեայի հաշտության պայմանագիր

ք.ա. 189 թ — Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը

Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ., Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր

ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյն զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրան,ը հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը) զորավարություն` որը կոչվել է չորս զորավավարություն,վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ

վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների

հողային բարեփոխում — ք.ա. 180թ — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը, ագարակատերերի և համայնքային հողերի միջև

գործավարություններ — սպարապետություն և հազարապետություն

Անահիտ Աստվածուհու տաճարը գտնվում է Արտաշատում

Արտաշեսը նաև այս բոլոր գործերի շնորհիվ հայտնի է իր պատվադիտղոսներով (բարի, բարեպաշտ,աշխարհակալ)

Մայաքաղաք Արտաշատը կառուցվել է ք.ա. 185 թ Արաքս և Մեծամոր գետերի խառնարանում
Այս ամենի մասին վկայում է Մովսես Խորենացին:

Համնիբալ — օգնել է Արտաշես առաջինին Արտաշատ մայրաքաղաքի տեղանքը ընտրելու և հատակագիծը գծելու հանար (վկայում է հույն պատմիչ Պլուտարկոսը)

Հայկական հողերի միավորումը —

J.K. Rowling


J.K. Rowling had just gotten a divorce, was on government aid, and could barely afford to feed her baby in 1994, just three years before the first Harry Potter book, Harry Potter and The Philosopher’s Stone, was published. When she was shopping it out, she was so poor she couldn’t afford a computer or even the cost of photocopying the 90,000-word novel, so she manually typed out each version to send to publishers. It was rejected dozens of times until finally Bloomsbury, a small London publisher, gave it a second chance after the CEO’s eight year-old daughter fell in love with it.

Ջ. Ք. Ռոուլինգը հենց նոր ամուսնալուծված, կառավարությունից նպաստ էր ստանում և հազիվ կերակրում իր երեխային՝ 1994թ.-ին, առաջին «Հարրի Փոթեր» գրքի («Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը») թողարկումից 3 տարի առաջ։ Երբ նա այդ գնումներն անում էր, նա այնքան աղքատ էր, որ չէր կարողանում իրեն թույլ տալ համակարգիչ կամ նույնիսկ այդ 90000բառանոց նովելի պատճենահանման աշխատանքների ծախսերը, այսպիսով նա ամբողջը իր ձեռքով տպագրեց, որպեսզի ուղարկի հրատարակիչներին։ Այն տասնյակ անգամներ մերժվեց, մինչ վերջապես Բլումսբրին՝ Լոնդոնում մի փոքր հրատարակիչ, երկրորդ հնարավորություն տվեց նրան, այն բանից հետո, երբ տնօրենի 8-ամյա դուստրը սիրահարվեց գրքին։

 

Автор: Էմիլ Հովհաննիսյան Рубрика: Անգլերեն